Լևոն Բլբուլյան

YtGtFi1ixAPqiSCkw0fzmGlkEw

Բանաստեղծական, թարգմանական, երգիծական շուրջ 20 գրքերի  հեղինակ է: «Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է  Հայաստանի  գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի:  Շուրջ 200 երգ է ծնվել Լ. Բլբուլյանի խոսքերով: Բլբուլյանի ստեղծագործական ձեռքբերումները գնահատվել են Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե, Գրողների միության «Վաստակի համար» մեդալներով:

Լ. Բլբուլյանը Հայաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ է,  Հայաստանի գրողների միության պոեզիայի բաժանմունքի համանախագահն է, Համահայկական գրական հիմնադրամի տնօրենը:

Լևոն Բլբուլյանը Artstudio-ում դասավանդում է գրական բաժնում: