ՄԵՐ ՄԱՍԻՆ

Artstudio2                 Գյանջումյան արվեստի կենտրոնը ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի նախաձեռնությամբ: Կենտրոնը իրականացնում է որակյալ ոչ ֆորմալ մշակութային կրթություն:  6-ից 15 տարեկան երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար ( կարճաժամկետ դասընթացներ ) :Այսօր  բազմաթիվ երիտասարդ, միջին տարիքի և մեծահասակ մարդիկ ունեն  այդպես էլ չիրականացված երազանք տիրապետելու որևէ երաժշտական գործիքի, երգելու, նկարելու, պարելու և այլն: Կան մարդիկ որոնք ունեն գրական ջիղ և փորձեր են անում ստեղծագործելու: Ոմանք էլ կամենում են էլ ավելի կատարելագործել իրենց նախասիրությունները: Նաև այդպիսի մարդկանց համար է ստեղծված Գյանջումյան արվեստի կենտրոնը:                                                                                                 Մեր դասընթացները հիմնված են արտ-թերապիայի, երաժշտական և արվեստի հոգեբանության ժամանակակից մեթոդների վրա, ինչը առավել գրավիչ, հաճելի և արդյունավետ է դարձնում ուսումնական պրոցեսը, օգնում է կարճ ժամկետներում հասնել մաքսիմալ արդյունքների: Մեր կենտրոնում պարբերաբար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ (համերգներ, ցուցահանդեսներ և այլն), որտեղ ցանկության դեպքում հնարավորություն կունենան ընդգրկվելու արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի բոլոր մասնակիցները:  Մեր մշակութային կենտրոնի կոնցեպտուալ հիմքը իր սիմվոլիկ արտահայտությունն է գտել կազմակերպության լոգոյում: Դա բանալի է, իբրև անհատի ինքնադրսևորման և ինքնաբացահայտման խորհրդանիշ: Գյանջումյան արվեստի կենտրոնում դասավանդում են հանրապետությունում ճանաչված, բարձրակարգ  մասնագետներ: Մեր դասընթացներին հաճախած անձանց կտրվեն համապատասխան ավարտական վկայականներ: