ArtCenter

Gyanjumyan Art Center – ն ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի նախաձեռնությամբ: Կենտրոնը հնարավորություն է տալիս 16 տարեկանը լրացած անձանց (առանց վերին տարիքային սահմանաձակման) ստանալու որակյալ ոչ ֆորմալ մշակութային կրթություն: Այսօր  բազմաթիվ երիտասարդ, միջին տարիքի և մեծահասակ մարդիկ ունեն  այդպես էլ չիրականացված, նվիրական երազանք տիրապետելու որևէ երաժշտական գործիքի, երգելու, նկարելու, պարելու, մասնակցելու թատերական բեմադրությունների: Կան մարդիկ որոնք ունեն գրական ջիղ և փորձեր են անում ստեղծագործելու կամ էլ ցանկանում են ուսումնասիրել հրետորական արվեստի հիմունքները: Ոմանք էլ կամենում են էլ ավելի կատարելագործել իրենց նախասիրությունները: Հենց այդպիսի մարդկանց համար է ստեղծված Gyanjumyan Art Center – ն:

Մեր կենտրոնում պարբերաբար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ (համերգներ, ցուցահանդեսներ և այլն), որտեղ որ, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան ընդգրկվելու Art Center – յի կրթական ծրագրերի բոլոր մասնակիցները: Մեր մշակութային կենտրոնի կոնցեպտուալ հիմքը իր սիմվոլիկ արտահայտությունն է գտել կազմակերպության լոգոյում: Դա բանալի է, իբրև անհատի ինքնադրսևորման և ինքնաարտահայտման  նոր շերտերի բացահայտման խորհրդանիշ: Բացի այդ, բանալին պատկերված է Ֆիբոնաչիի հաջորդականության կամ ոսկեհատման կանոնի օրինաչափությունով, իբրև տիեզերական համաչափության և ներդաշնակության խորհրդանիշ: Gyanjumyan Art Studio –ում դասավանդում են հանրապետությունում ճանաչված, բարձրակարգ  մասնագետներ: Կենտրոնի հիմնադիրներից Սուրեն Գյանջումյանը հանդիսանում է նաև տնօրեն իսկ Էդգար Գյանջումյանը՝ գեղարվեստական խորհրդատու:

15012606